Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Լավ օրից չեն խախտում սահմանը

Լավ օրից չեն խախտում սահմանը
05.06.2014 | 14:21

ՀՀ քաղաքացի, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Յուրիկ Ավդոյանը դատապարտվել է 9 ամիս ազատազրկման` Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելու համար: Պատժի չափից երևում է, որ Ավդոյանը մեծ հանցագործություն չի կատարել, թե չէ նրան կարող էր և մահապատիժ հասնել, ասենք, պետական դավաճանության համար: Դե, հազար ու մի բան կարելի է մոգոնել նման իրավիճակում, եթե, իհարկե, որևէ օղակից նման պատվեր կա: Բայց Ավդոյանը, ըստ ամենայնի, շարքային գյուղացի է, ով հավանաբար ցանկացել է Թուրքիա գնալ փող վաստակելու: Հայաստանում սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ կամ Թուրքիայի սահմանն անցնում են առանց պատշաճ թույլտվության: Պետության գործը նման պարագաներում նրանց բռնելով ու դատելով է սահմանափակվում: Մինչ հիմա պետության կողմից պատվիրված որևէ սոցիոլոգիական հետազոտություն չի կատարվել, թե ինչու են Յուրիկ Ավդոյանների նմանները ռիսկի դիմում, երբ հաջողելու հակակշիռը ազատազրկումն է: Իսկ չի կատարվել, քանի որ պատասխանը պետության ներկայացուցիչներն էլ հստակ գիտեն. մարդը լավ օրից չի խախտում սահմանը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ